ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փաշինյանը ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման

Փաշինյանը ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման
18.06.2025 | 10:56

Տոտալիտար կառավարումը քաղաքական համակարգ է, որտեղ պետությունը կամ իշխող խումբը ձգտում է լիակատար վերահսկողություն հաստատել հասարակության բոլոր ասպեկտների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և անձնական կյանքի նկատմամբ:

«Տոտալիտարիզմը ոչ միայն ճնշում է ազատությունները, այլ ձգտում է վերացնել մարդկային բազմազանությունը՝ ստեղծելով միատարր, լիովին վերահսկվող հասարակություն»,- գրել է գերմանացի-հրեա փիլիսոփա և քաղաքական տեսաբան

Հաննա Արենդտը (1906–1975) ՝ իր «Տոտալիտարիզմի ծագումը» (1951) ֆունդամենտալ աշխատության մեջ:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այս առիթով 1996-ին նկատել է. «Իշխանության կենտրոնացումը միշտ էլ հանգեցնում է կամայականության։ Երբ երկրում չկա իշխանության բալանս ու վերահսկողություն, ապա ամեն ինչ որոշվում է ըստ ղեկավարի կամքի, ոչ թե օրենքի»։

Հաննա Արենդտն, ի դեպ, ընդգծում է, որ տոտալիտարիզմը տարբերվում է ավտորիտարիզմից իր ծայրահեղությամբ՝ ձգտելով վերացնել մարդկային բազմազանությունը և ստեղծել միատարր, լիովին վերահսկվող հասարակություն:

Ավտորիտար ռեժիմները, նրա կարծիքով, ավելի սահմանափակ նպատակներ ունեն և չեն միջամտում հասարակության խորքային կառուցվածքին:

Այս ծավալուն նախաբանը ներկայացրեցի միայն մի նպատակով՝ ցույց տալու համար, որ Փաշինյանը՝ մշտապես լինելով ավտորիտար կառավարման ջատագով, հիմա ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման, թերևս, գիտակցելով, որ դա 2026-ի ընտրություններում իշխանությունը վերարտադրելու միակ ճանապարհն է:

Սա է օբյեկտիվ բացատրությունն այն ագրեսիվ քաղաքականության, որը Փաշինյանը վարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, իր ընդդիմախոսների դեմ:

Սրանով է բացատրվում նաև այն ապօրինի արշավը, որ մեկ մարդու ցանկությամբ իրականացվում է գործարար Սամվել Կարապետյանի դեմ:

ՈՒ բացարձակ կարևոր չէ՝ Փաշինյանն այս ամենին ձգտում է միայն իր իշխանության պահպանմա՞ն, թե՞ նաև արտաքին ցուցումներով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ